Երեխայի սնուցումը
Արդյունավետ միջոցներ` առատ կրծքի կաթ ունենալու համար
Կրծքի կաթի պակասի խնդիրը լուծելու համար գոյություն ունեն մի շարք ժողովրդական արդյունավետ միջոցներ, որոնք ներառում են սամիթի սերմի, նուշի, հերբալ թեյի, սխտորի, սոխի, մաղադանոսի և օրգանական մթերքների օգտագործումը: Ճիշտ սննդակարգը կանխում է կրծքի կաթի պակասը (Հոդվածի սկզբնաղբյուրի հղումը՝ 168.am) :
Յուրաքանչյուր կերակրող մայր պետք է հոգ տանի ճիշտ և առողջ սննդակարգի մասին, ինչպես նաև խմի բավարար քանակությամբ հյութ, ջուր կամ կաթ:
Երեխայի համար մայրական կաթն առաջին հաց ու կարագն է: Ապացուցված է, որ մայրական կաթով մեծացած երեխաներն ավելի լավ են սնվում, քան արհեստական կերով մեծացած երեխաները: Կրծքի կաթն իմունիտետը բարձրացնում է և բարենպաստ ազդեցություն թողնում օրգանիզմի ամբողջական առողջության վրա:
Շատ կանանց մոտ նկատվում է կրծքի կաթի պակաս, և նրանք չեն կարողանում կերակրել երեխային: Նման դեպքում դեղերի փոխարեն՝ խորհուրդ է տրվում օգտագործել բնական միջոցներ: Կրծքի կաթը շատ թեթև է և հեշտ է մարսվում նորածինների մոտ: Կրծքի կաթով կերակրելը նաև յուրահատուկ էմոցիոնալ կապվածություն է ստեղծում մոր և մանկան միջև:
Կաթի ոչ բավարար քանակության նախանշաններն են.
- Երեխայի հաճախակի լացը
- Նորածնի գունատությունը
- Կերակրող մայրերի մոտ կրծքի ցավի բացակայությունը
- Կրծքի կաթը շատ պարզ և ջրիկ է
- Երեխան միշտ թույլ է և հոգնած:
Մայրերը շատ հաճախ են դեպրեսիվ լինում՝ օրգանիզմում հորմոնային փոփոխության հետևանքով, որն էլ կարող է ազդել կաթի արտազատման վրա: Կաթի հոսքը կարող է նվազել նաև, երբ մայրը շարունակ նույն կրծքով է կերակրում երեխային կամ, կրծքի կաթից բացի, այլ կերակուր է տալիս երեխային:
Գեր կանանց մոտ նույնպես նկատվում է կաթի պակասություն: Սուրճի, թեյի և ալկոհոլի չարաշահումը նույնպես առաջ է բերում կրծքի կաթի պակասություն:
Ժողովրդական միջոցներ
Սամիթի սերմեր
Կերակրող մայրերն առատ կաթ ունենալու համար պետք է խմեն տաք ջրում լուծված սամիթի սերմեր:
Նուշ
Կերակրող մայրերին խորհուրդ է տրվում նաև ուտել նուշ, հնդկաձավար կամ օգտագործել նուշի ձեթ:
Հերբալ թեյ
Հերբալ թեյը նույնպես ապահովում է կրծքի կաթի բավարար քանակությունը:
Սխտոր
Ապացուցված է, որ սխտորը նպաստում է կրծքի կաթի առատությանը:
Սոխ
Կերակրող մայրերը պետք է իրենց սննդակարգում ներառեն նաև սոխը, որպեսզի կրծքում կաթն առատ լինի: Սոխը կարելի է քսել կրծքին, որպեսզի թարախ չառաջանա:
Մաղադանոս
Մաղադանոսը նույնպես հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մաղադանոսի տերևները կարելի է եռացնել ջրում, փաթաթել կտորի մեջ և դնել կրծքին: Մաղադանոսի տերևները թույլ չեն տալիս, որ կուրծքը թարախով ծածկվի:
Օրգանական մթերքներ
Ըստ Cornucopia ինստիտուտի հետազոտությունների՝ օրգանական կաթնեղենը և մսամթերքը բարձրացնում են կրծքի կաթի որակական հատկանիշները:
Ի վերջո, կերակրող մայրը պետք է սթրեսներ չունենա, որպեսզի կրծքում կաթ արտադրվի: Ապացուցված է, որ սթրեսի հորմոնը և կաթի արտադրման հորմոնը սերտ կապված են միմյանց հետ:
Կրծքի կաթն ամենալավ սնունդն է, որ մայրը կարող է տալ իր զավակին:
Կրծքի կաթի առավելությունները
Բնական աճ
Կրծքի կաթը հարուստ է կենսական անհրաժեշտության սննդարար նյութերով, որը նպաստում է երեխայի աճին և զարգացմանը:
Իմունիտետ՝ ընդդեմ հիվանդությունների
Կրծքի կաթով կերակրելու ընթացքում մոր իմունիտետի ուժը հակամարմիններով կաթի միջոցով փոխանցվում է երեխային: Ապացուցված է, որ կրծքի կաթով մեծացած երեխաներն ունեն հզոր իմունիտետ և ավելի քիչ են հիվանդանում, քան արհեստական կեր ընդունած երեխաները:
Ուղեղի զարգացում
Կրծքի կաթը պարունակում է այնպիսի սննդարար նյութեր, որոնք պատասխանատու են երեխայի ուղեղի նորմալ զարգացման համար: Այն պաշտպանում է երեխային բազմաթիվ հիվանդություններից, իսկ բոլորին հայտնի է, որ երեխայի իմունային համակարգն ամբողջովին ձևավորված չէ մինչև 2 տարեկանը:
Ավելորդ քաշի նվազում
Բոլոր կերակրող մայրերը, ում մոտ նկատվում է քաշի ավելացում, կարող են ուրախանալ, քանի որ կրծքով կերակրելն այրում է ավելորդ ճարպերը:
Կրծքի հնարավոր քաղցկեղի դեմ պաշտպանություն
Գիտական հետազոտությունները պարզել են, որ կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այն նպաստում է, որպեսզի կրծքի հյուսվածքները նորմալ գործեն:
01.10.2013 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/createPaging.class.php(71): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_article_comment.php(23): Paging->get_paging_result() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_more_1.php(84): require_once('/home/med-pract...') #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(115): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ